Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պաշ­տո­նը նաև լրագ­րող­նե­րի հար­ցե­րին «դի­մադ­րե­լու» կա­րո­ղու­թ­յուն է

Պաշ­տո­նը նաև լրագ­րող­նե­րի հար­ցե­րին «դի­մադ­րե­լու» կա­րո­ղու­թ­յուն է
15.10.2019 | 00:14

Ման­դատ ու պաշ­տոն ստա­ցող­ներն ինչ­քան էլ օքս­ֆորդ­ներ ու քեմբ­րիջ­ներ ա­վար­տեն, ե­թե փորձ չու­նեն, ճա­նա­պարհ չեն ան­ցել, չեն ըն­կել ու բարձ­րա­ցել, գրե­թե անհ­նար է, որ լավ կա­ռա­վա­րիչ լի­նեն: Պաշ­տոն­ներ ստա­նա­լիս նախ և ա­ռաջ պետք է գի­տակ­ցել՝ այն միայն փա­փուկ ա­թո­ռը, ժո­ղովր­դի կող­մից քացր-մեղցր ար­տա­հայ­տու­թյուն­ներ լսելն ու «դմփ-դմփ-հու» գո­ռա­լը չէ: Այն պա­տաս­խա­նատ­վու­թյուն է, հաշ­վե­տու լի­նե­լու հատ­կա­նիշ ու լրագ­րող­նե­րի հար­ցե­րին «դի­մադ­րե­լու» կա­րո­ղու­թյուն: Ա­րա­րա­տի մարզ­պետ Գա­րիկ Սարգ­սյա­նի՝ օ­րեր ա­ռաջ լրագ­րող­նե­րի հետ ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցին ու­շադ­րու­թյամբ հետևում էի ու «Աստ­ված կան­չում», որ հեր­թա­կան սայ­թա­քու­մը չա­նի: Հա­նուն ար­դա­րու­թյան նշեմ՝ Սարգ­սյա­նը եր­կար մտա­ծեց, թե ինչ­պե՞ս կա­րող է շր­ջան­ցել լրագ­րո­ղի ու­ղիղ հար­ցը, բայց, փաս­տո­րեն, «ոս­տի­կա­նու­թյու­նը միշտ էլ օր­վա իշ­խա­նու­թյան ծա­ռա­յողն է, ժո­ղովր­դի ծա­ռա­յողն է, և ե­թե ժո­ղո­վուր­դը իր մե­ծա­մաս­նու­թյան քվեն տվել է իշ­խա­նու­թյա­նը, ա­պա ծա­ռա­յե­լով իշ­խա­նու­թյա­նը՝ ծա­ռա­յում են ժո­ղովր­դին» միտ­քը չար­տա­բե­րել չկա­րո­ղա­ցավ: Մեկ սայ­թա­քու­մով մի քա­նի բան խոս­տո­վա­նեց՝ նախ­կի­նի նման ի­րենք նույն­պես ու­ժա­յին կա­ռույց­ներն իշ­խա­նու­թյանն են ծա­ռա­յեց­նում, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժո­ղովր­դի ա­նու­նից կա­րող է հայ­տա­րա­րել մտ­քին ե­կա­ծը: Ա­պա ցան­կա­նա­լով շտ­կել ի­րա­վի­ճա­կը, փոր­ձեց հա­մո­զել, որ ժո­ղո­վուր­դը իշ­խող ու­ժին վս­տա­հու­թյան քվե տված հատ­վածն է միայն, չնա­յած խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րին նույ­նիսկ 50 տո­կոս մաս­նակ­ցու­թյուն չի ե­ղել, իշ­խա­նու­թյան վար­կա­նիշն էլ էա­կա­նո­րեն նվա­զել է: Հայ­տա­րա­րու­թյունն ա­նե­լուց ան­մի­ջա­պես հե­տո Գա­րիկ Սարգ­սյա­նը Facebook-ի իր է­ջում հեր­թա­կան ան­գամ մե­ղադ­րեց լրագ­րող­նե­րին, թե իր միտ­քը հատ­վա­ծա­կան են մեջ­բե­րել, ու ինքն ի­րա­կա­նում այլ բան է նկա­տի ու­նե­ցել և այլն, և այլն: Ան­կեղ­ծո­րեն եմ ա­սում՝ շատ կու­զեի, որ պա­րոն Սարգ­սյանն այլ բան ա­սած լի­ներ, բայց ա­մեն բան այն­քան հս­տակ է, որ ցան­կա­ցած ար­դա­րա­ցում ու պար­զա­բա­նում ուղ­ղա­կի ջուր­ծե­ծո­ցի է:
Պա­րո­նայք իշ­խա­նա­վոր­ներ, ինք­ներդ ձեզ հետ ան­կեղծ ե­ղեք, նախ­կին­նե­րի նույն սխալ­նե­րը մի՛ կրկ­նեք: Ե­թե վրի­պել կամ սայ­թա­քել եք, ըն­դու­նեք ձեր սխա­լը ու, ե­թե կա­րող եք, նե­րո­ղու­թյուն խնդ­րեք: Այ­լա­պես մեզ կա­րող եք մե­ղադ­րել ինչ­քան ու­զեք ու ին­չի մեջ ու­զեք, բայց դա ձեզ չի օգ­նե­լու, մեր հար­ցերն էլ չեն նվա­զե­լու:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ